«Անատոլիա նյուս» լրատվական գործակալությունը հայտնում է, որ հրատարակության է պատրաստվում «Հայկական ուսումնասիրություններ» պատմաքաղաքական եւ միջազգային հարաբերությունների եռամսյա հանդեսի առաջին հատորըՙ «Եվրասիա Մեկ» հաստատության հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից:
Հանդեսը պարունակելու է թուրք եւ օտարազգի մասնագետների հոդվածներ: Առաջաբանը գրել է Եվրասիայի մարտավարական ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ պրոֆ. Ումիտ Օզդագը: Հոդվածներ են ստորագրել հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի ամբիոնի վարիչ եւ թոշակառու դեսպան Օմեր Լուտերնը, Լուիզվիլ համալսարանից (ԱՄՆ) պրոֆ. Ջասթին Մկքարթին («Թող պատմաբանները որոշեն»), թոշակառու դեսպան դոկտ. Շուքրու Էլեքդագը («Հայկական հարցը»), Ինոնու համալսարանի գիտության եւ գրականության ֆակուլտետի պատմության ամբիոնի վարիչ պրոֆ. Սալիմ Քոհչեն («Մեծ Հայաստան հիմնելու ծրագիրը»), թոշակառու դեսպան դոկտ. Բիլալ Սիմսիրը («Հայկական տագնապների պատմական ծագումը»), Նումունե հիվանդանոցի հոգեբանության կլինիկայի տնօրեն դոկտ. Էրոլ Գոքան («Չնկատված կողմը հարցիՙ հայկական խնդրի հոգեբանական ծալքերը») եւ Էրզրումի համալսարանից պրոֆեսորի ասիստենտ Սենոլ Քանթարչին («Հայկական քարոզչությունը: Հայկական քարոզչական խմբերի կազմավորումը ԱՄՆ-ում եւ նրանց գործունեությունը»):
Հ. Ծ.