Հանրապետական առաջնության բարձրագույն խմբի մրցաշարում անցկացվեցին 6-րդ տուրի հանդիպումները, որոնցից հետո փոխվեց առաջատարը:
«Միկա» (Աշտարակ)-«Արարատ» (Երեւան)ՙ 0-1: Սա հանրապետության գավաթի եզրափակիչն էր հիշեցնում: Կրկին համառ պայքար ծավալվեց, միայն թե այս անգամ հաղթեց «Արարատը»ՙ յուրատեսակ փոխվրեժի հասնելով գավաթային խաղում կրած պարտության դիմաց: Միակ գոլը խաղասկզբում (3՚) խփեց Արշակ Ամիրյանը: Ի դեպ, սա Բելգիայից գալուց հետո Արշակի երկրորդ խաղն էր, եւ առաջինում եւս նա գրավել էր մրցակից թիմի դարպասը:
«Զվարթնոց» (Երեւան)-«Արաքս» (Երեւան)ՙ 0-1: Ամբողջ խաղի ընթացքում հանրապետության չեմպիոն «Արաքսը» զգալի առավելություն ուներ: Նրա ֆուտբոլիստները քանիցս կարող էին գրավել դաշտի տերերի դարպասը, բայց դա տեղի ունեցավ ընդամենը մեկ անգամ: «Արաքսին» հաղթանակ պարգեւեց երկրորդ խաղակեսում Արթուր Մինասյանի խփած գոլը: «Զվարթնոցը», կրելով երկրորդ անընդմեջ պարտությունը, մրցաշարային աղյուսակում զիջեց առաջատարի դիրքերը:
«Փյունիկ» (Երեւան)-«Լոռի» (Վանաձոր)ՙ 7-1: Բավականին արդյունավետ խաղ է ցույց տալիս «Փյունիկը», որն իր չորրորդ խաղում էլ խոշոր հաշվով հաղթանակ տարավ: Մրցակիցըՙ «Լոռին», լուրջ դիմադրություն կարողացավ ցույց տալ միայն առաջին խաղակեսում: 24-րդ րոպեին Վարդան Մինասյանը 11 մ տուգանային հարվածով առաջին գոլը խփեց վանաձորցիների դարպասը: Ընդամենը 4 րոպե անց հյուրերից Գագիկ Հարությունյանը հավասարեցրեց հաշիվը, բայց խաղակեսի վերջում Հայկ Հարությունյանը կրկին առաջ մղեց «Փյունիկին»: Հանդիպման երկրորդ կեսում փյունիկցիները եւս 5 անգամ գրավեցին «Լոռիի» դարպասը: Գոլերը խփեցին Արթուր Քոչարյանը, Վարազդատ Ավետիսյանը, Արամ Ոսկանյանը, Վարդան Մինասյանը (11 մ) եւ Արման Քարամյանը: Նշենք, որ սա Արմանի խփած 7-րդ գոլն է այս առաջնությունում եւ 50-րդըՙ բոլոր առաջնություններում:
«Լեռնագործ» (Կապան)-«Կոտայք» (Աբովյան)ՙ 5-0: Սրվում է պայքարը նաեւ «երկրորդ էշելոնում»: Նրանց ներկայացուցիչներից մեկըՙ «Լեռնագործը», տարավ իր երկրորդ հաղթանակըՙ 5 անպատասխան գոլ խփելով «Կոտայքի» դարպասը: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Աբել Մինասյանը:
«Ղարաբաղ» (Երեւան)-«Դինամո-2000» (Երեւան)ՙ 0-2: Երկու անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասըՙ դինամոյականները զգալիորեն բարելավեցին իրենց մրցաշարային գործերը: Գոլերը խփեցին Վահան Բաբայանը եւ Գալուստ Պետրոսյանը:
Մրցաշարային աղյուսակ
Խ - Հ - Ո - Պ - Գ - Մ
1. Արարատ - 5 - 4 - 1 - 0 - 9-2 - 13
2. Փյունիկ - 4 - 4 - 0 - 0 - 24-1 - 12
3. Զվարթնոց - 6 - 4 - 0 - 2 - 11-7 - 12
4. Շիրակ - 5 - 3 - 1 - 1 - 11-5 - 10
5. Միկա - 6 - 2 - 2 - 2 - 6-4 - 8
6. Արաքս - 5 - 2 - 2 - 1 - 5-5 - 8
7. Լեռնագործ - 5 - 2 - 1 - 2 - 8-9 - 7
8. Դինամո - 5 - 2 - 1 - 2 - 5-8 - 7
9. Բանանց - 5 - 1 - 3 - 1 - 6-6 - 6
10. Ղարաբաղ - 4 - 0 - 1 - 3 - 1-11 - 1
11. Լոռի - 5 - 0 - 0 - 5 - 5-18 - 0
12. Կոտայք - 5 - 0 - 0 - 5 - 2-17 - 0
Ռմբարկուներ
Արման Քարամյան («Փյունիկ») - 7
Արամ Ոսկանյան («Փյունիկ») - 6
Աբել Մինասյան («Լեռնագործ») - 5