ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեկ Թուրքիայում ավտովթարից զոհվել է Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի զարմիկ Աղասի Տեր-Պետրոսյանը: Թուրքական «Միլիեթ» թերթը հաղորդում է, որ նա Թուրքիա էր ժամանել կաշի գնելու: Ա. Տեր-Պետրոսյանը սեփական մեքենայով Ստամբուլից ուղեւորվել է Իզմիր քրոջՙ Ֆիդան Մուտլուի, նրա ամուսնուՙ Աբդուլա Մուտլուի եւ վարորդ Մուստաֆա Գիրգինի հետ: Ճանապարհին, փողոցի հակառակ կողմից, ուր նա անցել էր գնումներ կատարելու նպատակով, դեպի մեքենա վերադարձող Ա. Տեր-Պետրոսյանին վրաերթի է ենթարկել դիմացից եկող մեքենան:
Նա զոհվել է դեպքի վայրում: Ըստ թերթի, Ա.Տեր-Պետրոսյանի դին այսօր «Թուրքական ավիաուղիների» ինքնաթիռով տեղափոխվելու է Հայաստան: