ԲԱՔՈՒ, 19 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բաքվի «Թուրան» գործակալության հաղորդման համաձայն, հունիսի 18-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերին: Համաձայն հաղորդման, ուղերձում մասնավորապես ասվում է. «Ադրբեջանի նավթային նոր ստրատեգիան երկրի ինքնիշխանության եւ տնտեսական հզորության ամրապնդման պայմաններում լայն հնարավորություններ է բացում Կասպյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու համար»:
«Ադրբեջանը Մեծ Բրիտանիայի աջակցության հույսն ունի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում, ինչպես նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ադրբեջանի անդամագրության գործում», ասվում է Ալիեւի ուղերձում:
Ուղերձի վերջում Ալիեւը հույս է հայտնում, որ ստրատեգիական գործընկերության, բարեկամության եւ համագործակցության հարաբերությունները Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ կբարձրանան որակական նոր մակարդակի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Թոնի Բլերի գտնվելու նոր ժամկետի ընթացքում: