«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2001-06-16 | #112, 2001-06-19 | #113, 2001-06-20


ԱՐԱՔՍԻ ՀԷԿ-Ը ԿԿԱՌՈՒՑՎԻ 5,5 ՏԱՐՈՒՄ

Արաքս գետի վրա կառուցվելիք հայ-իրանական ՀԷԿ-ը կունենա 78,9 մգվտ հզորություն, տարեկան կարտադրի 469 մլն կվտ.ժամ էլեկտրաէներգիա եւ կարժենա 60-80 մլն ԱՄՆ դոլար: Նախատեսվում է ՀԷԿ-ի շինարարությունն ավարտել 5,5 տարում: Այս մասին, ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը հղում անելով, հաղորդում է «Թեհրան թայմս» օրաթերթը:

ՀՀ էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տեղեկացրել է նաեւ, թե ՀԷԿ-ի կառուցման նախագիծը, որ ներկայացվել էր վերջերս Նյու Յորքում կազմակերպված Հայաստանի ներդրումների համաժողովում, հետաքրքրել է մի շարք արտասահմանյան ընկերությունների:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4