«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2001-06-16 | #112, 2001-06-19 | #113, 2001-06-20


ԻՐԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԵՎՍ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա մայիսի 17-ին Իրանում վթարի ենթարկված «Հայկական ավիաուղիներին» պատկանող ՅԱԿ-40 ինքնաթիռի աղետի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողովը շարունակում է աշխատանքը:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության լրատվության կենտրոնից տեղեկացրին, որ փորձագետների եւ ավիացիոն այլ մասնագետների կողմից մանրակրկիտ ու համակողմանիորեն հետազոտվում ու քննվում են վթարի հնարավոր բոլոր պատճառները: Նույն աղբյուրի հավաստմամբ, հայկական կողմն արդեն չի մասնակցում հետաքննությանը, եւ ունի հնարավոր վարկածներն ու փաստարկները, որոնք կներկայացվեն հանձնաժողովի վերջնական եզրակացությունից հետո:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4