ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակն այսօր հերքել է թուրքական «Միլիեթ» թերթի հրապարակած այն տեղեկությունը, թե Թուրքիայում ավտովթարից զոհվել է Լ. Տեր-Պետրոսյանի զարմիկ Աղասի Տեր-Պետրոսյանը: «ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Աղասի Տեր-Պետրոսյան անունով որեւէ ազգական չի ունեցել եւ չունի», նշված է գրասենյակի տարածած հերքման մեջ:
«Ազգ»-ի կողմից ավելացնենք, որ «Միլիեթից» առաջ թուրքական մեկ այլ թերթՙ «Աքշամ», հունիսի 17-ին գրել էր, որ ավտովթարից զոհվել է Լ. Տեր-Պետրոսյանի ... 40 տարեկան Աղասի որդին: Այնինչ նա նման անունով եւ այդ տարիքի որդի չունի: