«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2001-06-19 | #113, 2001-06-20 | #114, 2001-06-21


ՎՐԱՍՏԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՊԱՐՏՔԻ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ԹԲԻԼԻՍԻ, 20 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ֆինանսների նախարարությունը մինչեւ սեպտեմբերի 1-ը դադարեցրել է տոկոսների վճարումը Հայաստանի պարտքի գծով: Ըստ Փրայմ նյուս գործակալության հաղորդման, երեքշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում ֆինանսների նախարար Զուրաբ Նոգաիդելին հայտնել է, որ այդ պարտքի սպասարկումը դադարեցնելու համար առիթ են դարձել Հայաստանի հետ անարդյունք բանակցությունները վարկատու երկրների «Փարիզի ակումբի» որոշումներով նախատեսված Վրաստանի արտաքին պարտքերի վերակառուցավորման շուրջ:

Նախարարի տեղեկատվության համաձայն, հայկական կողմը չգնաց լրացուցիչ զիջումների Վրաստանին, որոնք ենթադրում էին տարեկան վճարումների նվազեցում մինչեւ 3 տոկոս:

Հայաստանին Վրաստանի պարտքը կազմում է 16 մլն դոլար:

Վրացական կողմը մտադիր է մինչեւ սեպտեմբեր այդ հարցի շուրջ նոր բանակցություններ անցկացնել Հայաստանի ներկայացուցիչների հետ, ասել է Զուրաբ Նոգաիդելին: Նա նշել է, որ առայժմ արդյունք չեն տվել նաեւ արտաքին պարտքի վերակառուցավորման շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ, որին Վրաստանը պարտք է 156 մլն դոլար:

Ֆինանսների նախարարը նշել է հաջողությունը Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի հետ բանակցություններում, որոնք համաձայնվել են Վրաստանի համար նրա պարտքերի մարման հաշվին տարեկան վճարումները նվազեցնել մինչեւ 3 տոկոս: Վրաստանն Ադրբեջանին պարտք է 15 մլն դոլար, Թուրքիայինՙ 50 մլն եւ Իրանինՙ 15 մլն դոլար:

Վրաստանի արտաքին պարտքի ընդհանուր գումարը կազմում է 1 մլրդ 500 մլն դոլար: «Փարիզի ակումբի» որոշման համաձայն, այդ պարտքը Վրաստանը կսկսի մարել 2003-2004 թվականներից ոչ շուտ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4