ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 20 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեքշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի աշխարհագրական ընկերության շենքից գողացել են Հովհաննես Այվազովսկու «Արեւի խավարումը» նկարը:
Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի ներքին գործերի գլխավոր վարչությունում, անհայտ հանցագործը նկարը գողացել էՙ շրջանակից կտրելով 1,5 x 2 մետր չափով կտավը: Ըստ երեւույթին, նա օգտվել է այն հանգամանքից, որ ընկերությունում անցկացվող ցուցահանդեսի առթիվ քաղաքի կենտրոնի Գրիվցովի նրբանցքում գտնվող շենքի մուտքն ազատ է եղել: Կորուստը հայտնաբերել է սրահով անցնող էլեկտրիկը:
Տեղում աշխատում են քրեական հետախուզության օպերատիվ խմբերը: Գողության փաստով հարուցվել է քրեական գործ: «Արեւի խավարումը» Հովհաննես Այվազովսկին (1817-1900) նկարել է 1851 թվականին: