Ի հակասություն «Անատոլու» լրատվական գործակալության տարածած լուրի, թե իբր թուրքերը «պահպանում են հունական, բյուզանդական եւ այլ պատմական ժառանգությունները, մինչդեռ եվրոպացիները քանդում են օսմանյանը», «Ավրոպա» կիպրական թերթի հունիսի 15-ի համարը հաղորդում է, որ գրավյալ տարածքի Քիրենիա քաղաքի Թերմիա գյուղում գտնվող քանդված մի եկեղեցի վերածվելու է գիշերային ակումբի: Եկեղեցին գյուղի գերեզմանատանն է, որը նույնպես սրբապղծվել է 1974-ի ներխուժման օրերին: Ճարտարապետներն արդեն իսկ նախազգուշական ազդանշաններ են զետեղել շինարարության վայրում:
Սա, անշուշտ, առաջին դեպքը չէ: Հայկական սրբավայրերը նույնպես արժանացել են նման վերաբերմունքի:
Հ. Ծ.