Անցյալ շաբաթավերջինՙ հունիսի 16-ին եւ 17-ին, Լոս Անջելեսում հայկական հյուպատոսության հովանավորությամբ եւ ԱՄՆ-ի ամերիկա-հայկական առեւտրի պալատի կազմակերպությամբ Գլենդեյլում տեղի է ունեցել հայկական առաջին «Էքսպոն», որի նպատակն է հասարակությանը ծանոթացնել հայաստանյան արտադրանքներինՙ սկսած կոշկեղենից, տեքստիլ արդյունաբերությունից, վերջացրած խմիչքներով, գյուղատնտեսական մթերքներով եւ համակարգչային ծրագրերով:
Ներկա են եղել Մ. Նահանգներում ՀՀ դեսպան դոկտ. Արման Կիրակոսյանը, Նյու Ջերսիից կոնգրեսական Ֆրենկ Պալոնեն եւ «Կալիֆոռնիայի առեւտրի եւ ձեռնարկատերերի գործակալության» քարտուղար Լոն Հաթամիյան, որը ներկայացնում էր Կալիֆոռնիայի կառավարիչը:
Հ. Ծ.