«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2001-06-21 | #115, 2001-06-22 | #116, 2001-06-23


ԱԴՐԲԵՋԱՆՑԻՔ 50 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ՀԱՏՈՒՑՈՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Ադրբեջանական ANS հեռուստակայանը տեղեկացնում է, որ ինքնիրեն «Արեւմտյան Ազերբայջանի (Հայաստան) միջազգային ընկերակցություն» կոչող վերջերս ստեղծված մի կազմակերպություն «Իրավանի» (Երեւան) կառավարությունից պահանջում է 50 մլրդ դոլար հատուցում 1801-2001 թթ. երկդարյա ժամանակահատվածում «Հայաստանից բռնագաղթի ենթարկված» ադրբեջանցիների համար:

Եթե, ասել է կազմակերպության ղեկավարներից Սադման (կարող եք շփոթել Սադամի հետ) Հուսեյնը, Ադրբեջանից բռնագաղթեցված 300 հազար հայերը կարող են 5 մլրդ դոլար հատուցում պահանջել Բաքվից, ապա երկու դարերի ընթացքում Հայաստանից բռնագաղթված 3 միլիոն ադրբեջանցիները կարող են պահանջել 10 անգամ ավելի: Սադամը (ներողությունՙ Սադմանը) հայտարարել է, որ իրենց կազմակերպության գործունեությունը ծավալվելու է ոչ թե հանրապետական, այլ միջազգային մակարդակներում, եւ արդեն իսկ դիմել են ԵԱՀԿ-ին ու եվրոպական կառույցներին: Ըստ նրա, միջազգային բոլոր օրենքներով իրենք իրավունք ունեն ինքնավարություն պահանջելու Հայաստանից, որից հետո Ադրբեջանը կվերաբնակեցնի Հայաստանի «այդ» շրջանները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4