«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2001-06-21 | #115, 2001-06-22 | #116, 2001-06-23


ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՉԻ ԳՆԴԱԿՈԾԵԼ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ

Հունիսի 21-ին «Էմ Փի Էյ» գործակալությունը տարածել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո հաղորդագրությունը («Ազգը» նույնպես արձագանքել է դրան- խմբ.), որտեղ մասնավորապես նշված է, որ հունիսի 20-ին Հայաստանի զինված ուժերը Վայքի շրջանում տեղակայված մի շարք հենակետերից տարբեր ժամերի ավտոմատներով եւ գնդացիրներով գնդակոծել են Նախիջեւանի Ադրբեջանական Հանրապետության սահմանամերձ գյուղերը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերոհիշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ՊՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4