«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2001-06-21 | #115, 2001-06-22 | #116, 2001-06-23


ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ

Գավառի մանկատանը

Ամերիկայի Հայ առաքելական եկեղեցու Արեւելյան թեմի «Կանանց միություն» հասարակական-բարեգործական կազմակերպությունը, որը Հայաստանում իրականացնում է երեխաների հովանավորման ծրագրեր, երեկ հյուրընկալվեց Գավառի մանկատանը: Ի դեպ, այս այցը 30-րդն էրՙ 1992 թ.-ից սկսած, եւ ամեն անգամ մանկատան երեխաներին օգնություն է տրվում: Այս անգամ մանկատան երեխաներին կազմակերպությունը հատկացրեց սննդամթերք: Օգնությունը, սակայն, չի սահմանափակվում միայն հագուստի եւ սննդի բաշխումով: Արդեն ավանդական է դարձել մանկատան երեխաների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառքի կազմակերպումը, որն արվում է Ջուլի եւ Կլեմենտ Աշեկյան ամուսինների կողմիցՙ Ամերիկայում: Այս այցելության ժամանակ մանկատան 15 երեխաներ ստացան իրենց վաճառված աշխատանքների գումարը, յուրաքանչյուրըՙ 10 հազարական դրամ:

Ամուսիններ Ջուլի եւ Կլեմենտ Աշեկյանները հովանավորում են նաեւ երկկողմանի ծնողազուրկ մի քանի ուսանողների, որոնք սովորում են Գավառի ուսումնական հաստատություններում: Ավելացնենք, որ մանկատան 130 երեխաների համար հաճախակի կազմակերպվում է նաեւ ամառային հանգիստ Հայաստանի ճամբարներումՙ դարձյալ նույն մարդկանց հովանավորությամբ:

Տ. ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4