«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2001-06-21 | #115, 2001-06-22 | #116, 2001-06-23


ԵՎՍ ՄԵԿ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը 13 տարվա ընդմիջումից հետո վերսկսեց իր գործունեությունը: «Մետալ պրինց» ընկերության 1 մլն դոլար ներդրումային ծրագրի արդյունքում վերականգնվել եւ աշխատունակ վիճակի է բերվել գրեթե գոյություն չունեցող ձեռնարկությունը: Ըստ վերջինիս գործունեության ծրագրի, այս փուլում պետք է շահագործվեն Շամլուղի պղնձի հանքերը, որտեղ հանքաքարում պղնձի պարունակությունը 100 հազար տոննայի մեջ 1,8 տոկոս է, ինչը մոտ 10 անգամ բարձր է Սյունիքի հանքավայրերի պղնձի պարունակությունից: Նախատեսվում է լեռնահարստացուցիչ կոմբինատում ստանալ 25 տոկոս պղնձի պարունակությամբ խտանյութ, որը նախ եւ առաջ կվաճառվի Ալավերդու «Մանես եւ Վալեքսին», ինչպես նաեւ այլ գնորդների:

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գործարկմանը, մինչ այդ եղած կացությանը, «Մետալ պրինցի» ներդրումային հետագա ծրագրերին եւ ձեռնարկությանն առնչվող այլ մանրամասներին ավելի հանգամանորեն կանդրադառնանք մեր հաջորդ համարում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4