«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2001-06-22 | #116, 2001-06-23 | #117, 2001-06-26


ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՎԱԼԵՏԱՅՈՒՄ

ՄՈՍԿՎԱ, 25 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի խնդրով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները շաբաթ օրը Վալետայում (Մալթա) ավարտված կոնսուլտացիաների ժամանակ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության հաղորդման, այդ մասին ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

Կոնսուլտացիաների արդյունքների հիման վրա ստորագրվել է համատեղ հայտարարություն: Ռուսաստանից բանակցություններին մասնակցում է ՌԴ առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը:

Նախորդ հանդիպման ընթացքում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հավաստել էին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ըստ ամենայնի աջակցելու պատրաստակամությունը «ղարաբաղյան խնդրի շուտափույթ քաղաքական հանգուցալուծում գտնելու, տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը վերահաստատելու նրանց ջանքերում»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4