Մեր հանրապետությունում են գտնվում գեղասահքի միջազգային ֆեդերացիայի նախագահ, իտալացի Օտավիո Չինկուանտան եւ ֆեդերացիայի զարգացման ծրագրի կոմիտեի նախագահ, հունգարացի Գեորգի Շոլաքին: Նրանք կարճատեւ այցով ժամանել են Անդրկովկաս: Հայաստանն առանձնահատուկ ուշադրության է արժանացել նրանց կողմից, եւ ֆեդերացիան նպատակ ունի Հայաստանում ստեղծել սահքի կենտրոն Կովկասի երկրների մարզիկների համար: Հյուրերը եղան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հանրապետությունում գործող միակՙ Շենգավիթի թաղապետարանի գեղասահքի մասնագիտացված մարզադպրոցում: Միջազգային ֆեդերացիան իր գումարներով ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր մարզադպրոց կկառուցի նշված մարզադպրոցին հարակից ընդարձակ տարածքում: Հնարավոր է ֆեդերացիայի աջակցությունը նաեւ ՄՀՀ-ի սառցադաշտի վերաշահագործման եւ Ծաղկաձորի մարզաբազայում մարզումային սահադաշտ կառուցելու համար:
Երեկ մշակույթի, երիտասարդական հարցերի եւ սպորտի փոխնախարար, ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանն ընդունեց մեր հյուրերին: Պրն Զաքարյանը, Օտավիո Չինկուանտան եւ Գեորգի Շոլաքին տեղանքն ուսումնասիրելու նպատակով եղան նաեւ Ծաղկաձորում: