Հայաստանի Ժողովրդական կուսակցության լրատվական ծառայությունից հրատարակելու խնդրանքով ստացել ենք հետեւյալ հաղորդագրությունը.
Ձեր թերթում տեղ գտած հունիսի 25-ին ԱԺ մուտքի մոտ կատարված միջադեպի մասին հաղորդագրության կապակցությամբ տեղեկացնում ենք, որ նույն անձանց կողմից հարձակում է կատարվել ոչ միայն պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի, այլեւ ՀԺԿ պատգամավորներ Արամայիս Բարսեղյանի եւ Սերգեյ Իսրայելյանի վրա: Այդ միջադեպի կազմակերպումը ՀԺԿ-ի հետ կապելու փորձերը համարում ենք կանխամտածված սադրանք: