«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2001-06-23 | #117, 2001-06-26 | #118, 2001-06-27


ԵՐԵՎԱՆՈՒՄՙ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԸ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 28-29-ը Երեւանում կկայանա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը: Ինչպես «հայտնեցին Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունում, նիստում հիմնականում ծրագրվում է քննարկել էկոլոգիայի եւ տուրիզմի, տրանսպորտի եւ էներգետիկայի բնագավառում համագործակցության հարցեր, ինչպես նաեւ Հայաստանին Վրաստանի ունեցած պարտքը վերադարձնելու հարցը: Հիշեցնենք, որ Վրաստանը դեռեւս չի վճարել 4,4 մլն. դոլարի չափով պարտքը 1998-99 թթ. Հայաստանի մատակարարած էլեկտրաէներգիայի դիմաց:

Նիստի արդյունքներով ենթադրվում է ստորագրել արձանագրություն: Վրացական պատվիրակությունը գլխավորում է հանձնաժողովի համանախագահ, Վրաստանի պետնախարարի տեղակալ Կոբա Գվենետաձեն, իսկ վրացական պատվիրակության կազմի մեջ են Վրաստանի ԱԳՆ, տրանսպորտի, էներգետիկայի նախարարությունների ներկայացուցիչներ: Հայաստանի պատվիրակությունը, ուր ընդգրկված են համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ, գլխավորում է հայկական կողմից հանձնաժողովի համանախագահ, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Երվանդ Զախարյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4