ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պերմի ավիաուղիներ»-ի ՏՈՒ-134 ինքնաթիռով այսօր Երեւան-Ուլյանովսկ-Պերմ նոր, կանոնավոր ավիաչվերթով Երեւան ժամանեցին 25 ուղեւորներ: Ինքնաթիռը նույն օրը կվերադառնա Պերմՙ մոտ 15 ուղեւորներով: Ավիաընկերության Հայաստանի ներկայացուցիչ Արարատ Մուրադյանը նշեց, որ առայժմ շաբաթական կլինի մեկ չվերթ:
Նրա կարծիքով, առաջին մեկ ամսում կաշխատեն վնասով, որից հետո կունենան 70 տոկոս ուղեւորաբեռնվածություն: Երթուղուց հեշտությամբ կարող են օգտվել նաեւ Թաթարստանում եւ Ուդմուրտիայում ապրող մեր հայրենակիցները, մանավանդ որ ավիաընկերությունը ինքնաթիռի վայրէջքից անմիջապես հետո հատուկ ավտոբուսներ է տրամադրելու Կազան եւ Իժեւսկ քաղաքներ մեկնողներին: Վերջին 2 տարում սա առաջին նոր չվերթն է դեպի Ռուսաստանի Դաշնության քաղաքներ: