«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2001-06-27 | #119, 2001-06-28 | #120, 2001-06-29


ՊԱՂ ՑՆՑՈՒՂ ԱՄԵՐԻԿԱՍԵՐ ՀԱՅ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԳԼԽԻՆ

ԼՂ հակամարտության կարգավորման Քի Վեսթի բանակցությունների նախօրեինՙ ապրիլի 30-ին, ԱՄՆ պետդեպարտամենտը տարածեց մի հաղորդագրություն, որտեղ Հայաստանն ուղղակիորեն որակվում է որպես ագրեսոր, իսկ Ղարաբաղի զինված ուժերըՙ անջատողականներ: ՀՀ իշխանությունները եւ իշխանությունների տեսակետներն արտահայտող հանրային հեռուստատեսությունը, մասնավորապես «Հայլուր» լրատվական ծրագիրը, աննկատ թողեցին այդ կարեւոր եւ Հայաստանի համար չափազանց աննպաստ հաղորդագրությունը, փոխարենը եթերը լցնելով ամերիկամետ թղթակցություններով, դեսպան Մայքլ Լեմոնի հայաստանյան «գործունեությունը» գովերգող ժապավեններով:

Օրերս ադրբեջանական «Բիլիք դունյասի» գործակալությանը տված պարզաբանումների մեջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոս Ուիլսոնը բառացիորեն ասել է հետեւյալը. «ԱՄՆ պետդեպարտամենտի հաղորդագրությունն արտահայտում է պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը: Այդ փաստաթղթով Հայաստանը ճանաչվում է ագրեսոր պետություն, Ղարաբաղի զինված ուժերըՙ անջատողականներ»:

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4