«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2001-06-27 | #119, 2001-06-28 | #120, 2001-06-29


ՉԻՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ընդունեց եռօրյա այցով Հայաստան ժամանած Չինաստանի բարձրաստիճան զինվորական պատվիրակությանըՙ գեներալ-մայոր Ցյու Յան Խանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Չժու Չժաշունը:

ՀՀ ՊՆ լրատվության եւ քարոզչության վարչությունը տեղեկացնում է, որ կողմերը ընդհանուր գծերով ներկայացրել են իրենց երկրների զինված ուժերի կառուցվածքը, ծանոթացրել ընթացող բարեփոխումներին եւ արդիականացման գործընթացներին: Քննարկվել են նաեւ երկու երկրների ռազմական համագործակցության հնարավոր հեռանկարները, տարածաշրջանային զարգացումներին առնչվող եւ այլ խնդիրներ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4