«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2001-06-27 | #119, 2001-06-28 | #120, 2001-06-29


ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՆԱԽԱԳԱՀ ԴԺԲԱԽՏ Է ՅՈՒՐՈՎԻ

Մոլդովայի կոմունիստ նախագահ Վլադիմիր Վորոնինը Ստրասբուրգումՙ ԵԽ ԽՎ նստաշրջանում հայտարարել է, որ պատրաստ է իր թեկնածությունը դնել Մերձդնեստրյան Հանրապետության նախագահական ընտրություններում: Այս մասին հաղորդում է «Նեզավիսիմայա Մոլդովա» օրաթերթը: «Մերձդնեստրյան իշխանությունները չեն ճանաչում Մոլդովայի կառավարությունը, այդ պատճառով ես պատրաստ եմ իմ թեկնածությունը դնել նախագահական ընտրություններին», ասել է Վորոնինը, հավելելով, թե ինքը ծնունդով Մերձդնեստրից է եւ կարող է տեղի իրավիճակը բարելավել, ինչը Մերձդնեստրի ներկա առաջնորդ Իգոր Սմիռնովի ուժերից վեր է:

Հուսանքՙ Վորոնինին չի հետեւի Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը եւ չի ցանկանա դառնալ ԼՂՀ նախագահ: Տեսականորեն, անշուշտ, 2002 թ. ԼՂՀ նախագահական ընտրություններին չի բացառվում նաեւ Ալիեւի թեկնածությունը: Այդ դեպքում երկիմաստ վիճակում կհայտնվի Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն: Հիրավի, թեկնածությունը առաջադրել Աբխազիայի՞, թե՞ Հարավային Օսիայի նախագահական ընտրություններին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4