«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2001-06-27 | #119, 2001-06-28 | #120, 2001-06-29


ԱՐԹՈՒՐ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ 4-ՐԴՆ Է

Պետերբուրգում անցկացված Եվրոպայի թիմային առաջնությունից հետո երեւանցի շաշիստ Արթուր Թումանյանը մասնակցեց Մինսկի միջազգային մրցաշարին:

Ինչպես տեղեկացրեց գո եւ շաշկի մարզաձեւերի հանրապետական ֆեդերացիաների նախագահ Աշոտ Մարգարյանը, Արթուրը բավականին հաջող է խաղացել այդ ներկայացուցչական մրցումներում: Նա վաստակել է 11 միավոր եւ բաժանել 4-7-րդ տեղերը: Շնորհիվ առավել բարձր գործակիցների, Հայաստանի ներկայացուցիչը ճանաչվել է 4-րդը:

Այժմ Թումանյանը մեկնել է Լեհաստան, որտեղ կմասնակցի մեկ այլ միջազգային մրցաշարի:

Բելառուսի մայրաքաղաքում անցկացված մրցաշարի առաջին եռյակն այսպիսին է. միջազգային գրոսմայստերներ Ալեքսանդր Մոիսեեւ (Բելառուս)ՙ 13, Իվան Տոլստիկ (Բելառուս), Իվան Տերեշկո (Ռուսաստան)ՙ 12-ական միավոր:

Ռ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4