«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2001-06-30 | #122, 2001-07-03 | #123, 2001-07-04


ՄԱՀԱՊԱՏԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ԵԽ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆԸ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո, Հայաստանի ստանձնած պարտավորություններից մեկն էլ մահապատժի վերացումն է: «Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում մահապատժի վերացման խնդրին, որի վերաբերյալ բավականին քննարկումներ են եղել», այսօր ասաց ԵԽ Նախարարների կոմիտեի շրջանակներում գործողՙ ՀՀ-ի պարտավորությունների վերահսկման «Ագոյի խմբի» ղեկավար Պյետրո Էռկոլե Ագոն:

Խմբի ղեկավարը տեսակետ հայտնեց նաեւ Հոկտեմբերի 27-ի գործով ամբաստանյալների նկատմամբ մահապատժ կիրառելու վերաբերյալ. «Եթե գործով կայացվի դատավճիռ, դա դեռ ինչ-որ ձեւով կարելի է ընդունել, բայց եթե դատավճիռն իրագործվի, ապա դա շատ վատ արդյունք կարող է ունենալՙ ընդհուպ Հայաստանի անդամակցության կասեցումը Եվրախորհրդում», նշեց Պ. Ագոն:

Նա նաեւ հայտնեց, որ ՀՀ նախագահը իրենց հանդիպման ժամանակ ասել է, թե իր պաշտոնավարության ընթացքում ոչ մի մահվան դատավճիռ չի իրականացվել եւ չի իրականացվի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4