ՍԻՍԻԱՆ, 3 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեռեւս գարնանից սկսված երաշտը լուրջ վնաս է հասցրել Սիսիանի տարածաշրջանի 11 համայնքների դաշտավարությանը: Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության մասնագետների նախնական գնահատմամբ, ամբողջությամբ շարքից դուրս է եկել 3391 հա աշնանացան, մոտ 50 տոկոսովՙ 515 հա միամյա խոտաբույսերի դաշտերը, բնական խոտհարքերը: