«Սամցխե-Ջավախքի հայ բնակչությունը կտրականապես դեմ է, որ Ախալքալաքից հանվի Ռուսաստանի ռազմակայանը. դրանով կապակայունանա իրավիճակը եւ գլխավորըՙ կվտանգվի Հայաստան պետության գոյությունը»: Նման կարծիք հայտնեց Վրաստանի «Ավանդականների միության» ղեկավար Ակակի Ասաթիանին: Նրա ասելով, Ռուսաստանն անկասկած կձգտի ապակայունացնել տարածաշրջանը, որպեսզի իր ռազմակայանը մնա տարածաշրջանում: Չի բացառվում, որ Ռուսաստանի որոշ ուժեր ձեռնածություններ սկսեն տեղացի հայերի միջոցով, չնայած դժվար թե մեր հյուսիսային հարեւանը դիմի այդ քայլին, քանի որ հայ-վրացական հարաբերությունների լարվելու դեպքում կփակվի Հայաստանի համար կենսական ճանապարհը (չէ՞ որ ապրանքաշրջանառությունը հիմնականում Վրաստանի տարածքով է իրագործվում):
Ըստ Ասաթիանիի, Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում էթնիկական կամ այլ հողի վրա ընդհարումների բռնկումը չի բխում ոչ տեղացի հայերի եւ ոչ էլ Հայաստանի պետական շահերից: Փաստորեն բացառվում է, որ ռուսական ռազմակայանը Վրաստանի տարածքից հանելը ստեղծի ինչ-որ հիմնախնդիրներ, եթե, ինչ խոսք, Վրաստանի ղեկավարությունը կիրառի սկզբունքային ու լավ մտածված քաղաքականություն:
«ՊՐԵՍ ԿՈՒՐԻԵՐ», հունիսի 23