Հայաստանի եւ Իրանի փոխարտգործնախարարներ Ռուբեն Շուգարյանը եւ Ալի Ահանին երեկ Թեհրանում քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հեռանկարները: ԻՌՆԱ գործակալությունը հաղորդում է, որ Ռ. Շուգարյանն Իրանը համարել է տարածաշրջանի խոշորագույն տերություն եւ գոհունակություն հայտնել Երեւան-Թեհրան փոխհարաբերությունների բարելավման առիթով: «Իրանը տարածաշրջանում զբաղեցնում է կարեւոր ռազմավարական դիրք, եւ Հայաստանը կողջուներ Թեհրանի ակտիվ մասնակցությունը տարածաշրջանի հակամարտությունների կարգավորման մեջ: Ղարաբաղյան խնդրում Իրանի անտեսումը կարող է երկարաձգել ճգնաժամի կարգավորման հնարավորությունը», նշել է Շուգարյանը: