«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2001-07-04 | #124, 2001-07-05 | #125, 2001-07-06


ԼԻԶ ՍԱՐՅԱՆԻ ՆՈՐ ՁԱՅՆԱՊՆԱԿԸ

«Հայկական երգեր»ՙ այսպես է կոչվում Լիզ Սարյանի լազերային ձայնապնակը, որ լույս է ընծայել DOM ֆիրման: Ներկայացված են հայկական ժողովրդական 15 երգեր, որոնցից վերջինը («Չեմ ու չեմ») երգչուհին կատարում է Աիդա Կառվարենցի եւ Սեդա Ազնավուրի ընկերակցությամբ: Լիզ Սարյանի տաղանդը բացահայտվում է նաեւ ֆրանսերեն կատարվող 3 երգերում, որոնց հեղինակներն են Ազնավուրը եւ Կառվարենցը: Խոսքը «Պատերազմի երեխաները», «Շնորհակալ եմ, Աստված իմ» եւ «Հսկիր իմ սիրուն» երգերի մասին է: Նվագախմբի ղեկավարն է Ֆրեդերիկ Մանուկյանը:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4