Երեկ ինքնահռչակ Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում Գուդաուտից ռուսական ռազմահանգրվանի դուրսբերման խնդրով տեղի են ունեցել ռուս-աբխազական բանակցություններ: Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում էր փոխարտգործնախարար Վալերի Լոշինինը, աբխազական կողմիցՙ վարչապետ Անրի Ջերգենիան: Աբխազիայի նախագահի մամլո խոսնակ Ռուսլան Խեշիգը «Փրայմ նյուսին» տեղեկացրել է, թե աբխազական կողմը դեմ է Գուդաուտի ռուսական ռազմահանգրվանի դուրսբերմանը: «Եթե բանակցությունների նախորդ փուլերին աբխազական կողմը ներկայացված լիներ, ապա իրավիճակը փակուղային չէր լինի, ինչպես հիմա է», նշել է մամլո խոսնակը:
Դիտորդների կարծիքով, աբխազական կողմի նման կարծր դիրքորոշումը պայմանավորված է Ռուսաստանի ցանկություններով, որը չի ուզում կատարել 1999 թ. ԵԱՀԿ ստամբուլյան գագաթաժողովի ընթացքում ստանձնած պարտավորությունները, համաձայն որոնց մինչեւ 2001 թ. հուլիսի 1-ը Վրաստանում տեղաբաշխված ռուսական չորս ռազմակայաններից երկուսըՙ Վազիանիինը եւ Գուդաուտինը պետք է դուրս բերվեին: