«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2001-07-04 | #124, 2001-07-05 | #125, 2001-07-06


ԿԽԱՆԳԱՐԻ՞ ԶՈՒՐԱԲ ԺՎԱՆԻԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԳՈՒՄԸ

«Ո՞վ է լինելու Վրաստանի նախագահը Շեւարդնաձեից հետո»: Այսպես է կոչվում «Նովոյե իզվեստիա» թերթում հրապարակված հոդվածը: Թերթը, ինչպես մեջբերում է «Մեդիամաքսը», խոսելով խորհրդարանի խոսնակ Զուրաբ Ժվանիայի հնարավորությունների մասին, վերլուծում է, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ էթնիկական ծագումն այս ազդեցիկ քաղաքական գործչի կարիերայի վրա: «Վրաստանում ասում են, որ խորհրդարանի նախագահ եւ Վրաստանի երկրորդ դեմք Զուրաբ Ժվանիան եւ Ազգային-ժողովրդական կուսակցության առաջնորդ Իրինա Սարիշվիլին էթնիկ հայեր են», գրում է թերթը, հավելելով, թե «հայկական եւ ադրբեջանական համայնքների ոչ այնքան խաղաղ հարաբերությունները չեն խանգարում ձեւափոխված ազգանուններով մարդկանց քաղաքական ընտրախավի մաս կազմել»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4