ԼԵԿՈՄԲ, 16 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը սեպտեմբերին կայցելի Հայաստան: Այս մասին հայտնի է դարձել ալպյան Լեկոմբ գյուղում, որտեղ 81-ամյա հովվապետը գտնվում է մասնավոր այցով: Պապի այցը Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունման 1700-ամյակի տոնակատարության մաս կկազմի: Ինչպես հաղորդում է «Ռեյտեր» գործակալությունը, սպասվում է, որ այցը կտեւի 4 օր: