ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ կառավարությունումՙ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշումներով, տեղի են ունեցել որոշակի կադրային փոփոխություններ: Մասնավորապես, Տիգրան Խաչատրյանը եւ Դավիթ Ավետիսյանը նշանակվել են ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ, ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է Սամվել Պետրոսյանը, նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Սարգիս Գրիգորյանը, Սերգեյ Մանուկյանն ազատվել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետի պաշտոնից, վերահսկողական ծառայության պետ է նշանակվել Գագիկ Պողոսյանը, որի վրա են դրվել նաեւ վարչապետի խորհրդականի պարտականությունները: Վարչապետի երկու այլ որոշումներով կառավարությանն առընթեր նորաստեղծ մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալներ են նշանակվել Սամվել Թադեւոսյանը եւ Գագիկ Խաչատրյանը: