Gazeta SNG.ru ինտերնետային թերթն ու Նորանկախ երկրների ուսումնասիրման ֆոնդը մասնագիտական հարցախույզ են անցկացրել ԱՊՀ երկրներում լրատվական դաշտի ամենաազդեցիկ լիդերներին հայտնաբերելու նպատակով, որին մասնակցել են ԱՊՀ 12 երկրներից 3654 անձինք, որոնցից 67 հոգինՙ այդ դաշտի զարգացումով զբաղվող մասնագետներ: Արդյունքում երեւան է բերվել 20 հոգանոց ցուցակՙ հետեւյալ հերթականությամբ. 1. Վիտալի Իգնատենկոՙ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի գլխ. տնօրեն, 2. Ալեքսանդր Լյուբիմովՙ OPT-ի գլխ. տնօրենի առաջին տեղակալ, «DBL» հեռուստաընկերության նախագահ, 3. Դարիգա Նազարբաեւաՙ «Խաբար» (Ղազախստան) լրատվ. գործակալության տնօրենների խորհրդի նախագահ, 4. Վադիմ Ռաբինովիչՙ «CN-Նովոստի» (Ուկրաինա) հրատարակչատան նախագահ, 5. Ալֆրեդ Կոխՙ «Գազպրոմ-Մեդիայի» պետ, 6. Ալեքսանդր Ռոդնյանսկիՙ NHR «Ստուդիա 1+1» (Ուկրաինա) գլխ. տնօրեն, 7. Կոնստանտին Էռնստՙ OPT-ի գլխ. տնօրեն, 8. Օլեգ Դոբրոդեեւՙ PTP-ի նախագահ, 9. Դերկ Սաուերՙ Independent Media (Ռուսաստան) հրատարակչատան պետ, 10. Միխայիլ Կոմիսարՙ Ինտերֆաքս (Ռուսաստան) գործակալության նախագահ, 11. Տիգրան Նաղդալյանՙ Հայաստանի հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ, 12. Էդուարդ Սագալաեւՙ Ռուսաստանի ռադիոհեռուստատեսային հաղորդումների ազգային ընկերության նախագահ, 13. Վալենտին Լազուտկինՙ «Ռոսիա-Բելառուսիա» (Ռուսաստան) ռադիոհեռուստաընկերության նախագահ, 14. Վլադիմիր Պոզներՙ Հեռուստատեսության ռուսաստանյան ակադեմիայի նախագահ, 15. Վլադիմիր Ռուգաՙ ռուսաստանյան պոլիտոտեխնոլոգ, 16. Պյոտր Մարցեւՙ «Բելառուսկոյ դելավոյ գազետի» գլխ. խմբագիր, 17. Վիտալի Տրետյակովՙ «Նեզավիսիմայա գազետայի» նախկին գլխ. խմբագիր, 18. Իգոր Եգարմինՙ «OPT-Ղազախստանի» պետ, 19. Միխայիլ Գուսմանՙ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի գլխ. տնօրենի տեղակալ, 20. Վալերի Ռուզինՙ Եվրասիական հեռուստաֆորումի գլխ. պրոդյուսեր:
Ինչպես նկատել է տալիս Gazeta SNG.ru-ն, ցուցակում առաջին հերթին աչքի են զարնում Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Ղազախստանի ներկայացուցիչները: Երկրորդՙ այստեղ էլ երեւում է տպագիր մամուլի նկատմամբ հեռուստատեսության առավելությունները զանգվածների վրա ներազդելու տեսակետից: