«Քարոզչություն հանուն ամբողջական Կիպրոսի» ընկերության կազմակերպությամբ Անգլիայի կիպրոսյան հույն համայնքը Կիպրոսի հյուսիսային մասի 40 տոկոսի թուրքական բռնազավթման 27-րդ տարեդարձը պատրաստվում է նշել հուլիսի 19-ին: Ըստ ինտերնետային լրատվության, այդ օրն առավոտյան, ժամը 10:30-18-ը տեղի է ունենալու լռելյայն «ցույց-հսկում» Վեստմինստեր մետրոյի կայարանի մոտ գտնվող խորհրդարանի հրապարակում, որտեղից ցուցարարները հավանաբար ուղղվեն թուրքական դեսպանատուն եւ մնան այնտեղ ամբողջ գիշեր: Հիշեցնելով նախ, որ մի վանք եւ 2 հայկական եկեղեցի գտնվում են գրավյալ տարածքում եւ դարձել են անհասանելի, երկրորդ, որ կիպրոսցի հույն համայնքի շատ ներկայացուցիչներ հունվարի 26-ին մաս էին կազմել ներքին գործերի նախարարության շենքի առաջ հայերի կազմակերպած ցույցին, լրատվությունը կոչ է անում բոլոր անգլիաբնակ հայերին մասնակցել «ցույց-հսկումին» եւ իրենց զորակցությունն արտահայտել Կիպրոսի տարածքային ամբողջականությանը:
Հ. Ծ.