«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2001-07-17 | #133, 2001-07-18 | #134, 2001-07-19


ԻՍԿ ՈՐՔԱՆ ԿԼԻՆԵՐ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ, ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵՐ

ԲԱՔՈՒ, 18 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1994 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանված հրադադարի ռեժիմը թեեւ կրճատեց Ադրբեջանի զինուժերի կորուստները, բայց ոչ շատ, գրում է «Ենի Մուսավաթ» թերթը, նշելով, որ, ըստ «Օլայլար» լրատվական գործակալության տարածած հաղորդման, անցած յոթ տարիների ընթացքում Ադրբեջանն ավելի քան 5 հազար զինվոր է կորցրել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Ռամիզ Մելիքովը գործակալության աշխատակցին ասել է, թե պաշտպանության նախարարությունն այդ զոհերի ճշգրիտ հաշվառում չի կատարում: «Մենք չենք ժխտում զինադադարի մասին համաձայնության ձեռք բերումից հետո ունեցած մեր կորուստները, նշել է նա: Հայերի հետ փոխհրաձգության ժամանակ զոհվել են ոչ մեծ թվով զինվորներ»:

Ակամա հարց է ծագում, գրում է «Ենի Մուսավաթ» թերթը, թե որքան կլիներ զոհերի թիվը, եթե Ադրբեջանը պատերազմ սկսեր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4