Հայաստանի պետական բուհերում այս տարի 30 տեղ կհատկացվի ԼՂՀ-ի դպրոցների շրջանավարտներին: Երեկ այս մասին մեր թղթակցին ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Էդուարդ Ղազարյանը: Իսկ ընդհանրապես, պրն Ղազարյանի ղեկավարած գերատեսչությունն ուղիղ եւ շատ գործուն կապեր ունի Լեռնային Ղարաբաղի կրթական համակարգի հետ: Նախարարը տարեկան առնվազն 2-3 անգամ լինում է ԼՂՀ-ում: Խորհրդակցությունների եւ քննարկումների արդյունքում վերջերս մշակվել է Ստեփանակերտի համալսարանի զարգացման ծրագիրը, որը ՀՀ կառավարությունը շուտով կհաստատի: Ընթացիկ տարում տեղի ունեցած համատեղ կոլեգիայում քննարկվել են Արցախի կրթական համակարգի խնդիրները, ընդունվել համապատասխան որոշումներ:
«ԴԵ ՖԱԿՏՈ»