«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2001-07-17 | #133, 2001-07-18 | #134, 2001-07-19


«... ԹՎՈՒՄ Է, ԹԵ ԴԱՎ-Ը ՀԵՌԱՎՈՐ ԱՖՐԻԿԱՆԵՐՈՒՄ Է»

«Այն փաստը, որ առ այսօր Սյունիքի մարզի 40, այդ թվումՙ Գորիսի ենթամարզի 12 առողջապահական հիմնարկների տվյալներով, ԴԱՎ-ի հայտնաբերման դեպք չի արձանագրվել, վկայո՞ւմ է, որ դարի չարիքը մարզ դեռ մուտք չունի» հարցին «Գորիսի հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սլավիկ Ամիրյանը մտահոգ պատասխանեց. «Ցավոք, բնավ էլ ոչ: Այսօր ովքե՞ր են այդ նպատակով պարտադիր հետազոտության ենթարկվումՙ հղիները, ծննդկանները, ռիսկի խմբի հիվանդները, իսկ նրանք ողջ ազգաբնակչության միավորներով չափվող տոկոսն են կազմում: Իսկ մյուսնե՞րը, ի՞նչ երաշխիք կա, որ մեզ մոտ, կոնկրետ, իրական պատկերն առավել մտահոգիչ չէ: Այսօրինակ միգրացիայի, բնակչության այսչափ անպաշտպանվածության պայմաններում, երբ բժշկական ամենահրատապ տեղեկատվությունը հնարավոր չէ հասու դարձնել հասարակության լայն խավերին, լրջորեն կասկածում եմ, թե մենք դեռեւս ապահովագրված ենք մահացու այդ ախտից:

Վաղուց արդեն հրամայական պահանջ է, որ կարեւոր թվացող շատ հարցերում արտաքին ու ներքին քաղաքականության մեջ անհապաղ վերապահումներով պիտի ձեռնարկել բնակչության մասսայական ստուգում, որքան էլ թանկ արժենա, հնարավորություն ստեղծել:

Ցավոք, մի կործանարար իներտությամբ, սեփական անձի պաշտպանվածության անխոցելի բարձունքից շատերին թվում է, թե ԴԱՎ-ը դեռ հեռավոր աֆրիկաներում է...»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4