«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2001-07-17 | #133, 2001-07-18 | #134, 2001-07-19


ՍԱՀՄԱՆԸ ԽԱԽՏԵԼ Է 40 ՄԱՐԴ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին երկու-երեք տարիների ընթացքում Հայաստանի պետական սահմանը խախտել է 40 օտարերկրյա քաղաքացի: Հայաստանում ռուսաստանյան սահմանապահների զորագնդի հրամանատար գեներալ-մայոր Վյաչեսլավ Աբոիմովի տվյալներով, ներկայումս «Զվարթնոց» օդանավակայանում է գտնվում ապաստան հայցող թունիսցի մի քաղաքացի, որը փաստաթղթերի բացակայության պատճառով մոտ օրերս Ստամբուլ-Երեւան չվերթով կարտաքսվի երկրից: Նրա խոսքերով, ապաստան հայցող քաղաքացին, առհասարակ ներգաղթողը, քանի դեռ չի պարզվել նրա ինքնությունը, դիտվում է պոտենցիալ հանցագործՙ ընդհուպ մինչեւ ահաբեկիչ:

Սահմանի կառավարման եւ ապաստան հայցողների հարցերին նվիրված այսօր տեղի ունեցած սեմինարի ընթացքում ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Լլոյդ Դեյքը նշեց, որ սահմանների անվտանգ կառավարման եւ ապաստան հայցողների հարցում ներպետական օրենսդրության եւ միջազգային կազմակերպությունների կողմից սահմանվող դրույթներում լուրջ տարաձայնություններ կան, եւ համատեղ աշխատանքների արդյունքում կմատնանշվեն դրանց հետագա փոխհամաձայնեցման ուղիները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4