«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2001-07-17 | #133, 2001-07-18 | #134, 2001-07-19


ՀԻԼԶԵՆՐԱԹԻ ԳԻՐՔԸ ԹԱՐԳՄԱՆՎԱԾ Է ՀԱՅԵՐԵՆ

Երեքշաբթի օրը հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրով հաղորդվեց այն մասին, որ Էդգար Հիլզենրաթի Հայոց ցեղասպանության մասին գրած գիրքը թարգմանվել է ռուսերեն: Գոհունակություն պատճառելուց անմիջապես հետո լուրը դժգոհություն առաջացրեց մեր մեջ այն պատճառով, որ ավարտվեց «գիրքը մինչեւ օրս չի թարգմանվել հայերեն» նախադասությամբ:

«Հայլուրի» հարգելի խմբագրությանն ուզում ենք տեղեկացնել, որ ծագումով հրեա գերմանացի գրողի գիրքը «Վերջին մտքի հեքիաթը» խորագրով լույս է տեսել Երեւանում երեք հատորով: Առաջինըՙ 1993, երկրորդըՙ 1994, իսկ երրորդըՙ 1996 թվերին: Գիրքը գերմաներենից հայերեն է թարգմանել Լիլի Տեր-Մինասյանը: Հրատարակվել է «Ինտերնացիոնես» (Բոնն) կազմակերպության միջոցներով, «Նաիրի» հրատարակչությունում, 10 հազար տպաքանակով:

Ի դեպ, արժե, որ գիրքը նորից տպագրվի, որովհետեւ, ըստ երեւույթին, շատերն են անծանոթ գրական իր ոճով, բարձր ճաշակով եւ առանձնահատուկ անկեղծությամբ ու ջերմությամբ գրված այդ եզակի ստեղծագործությանը: «Ազգը» անդրադարձել էր գրքին 2000 թ. ապրիլի 18-ի համարում:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4