«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2001-07-18 | #134, 2001-07-19 | #135, 2001-07-20


«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

Երեկ հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահության հերթական նիստը, որը վարել է ՀՀ նախագահ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հոգաբարձուները քննարկել եւ հաստատել են Հիմնադրամի գործադիր վարչության 2000 թ. բյուջեի կատարման հաշվետվությունը եւ 2001 թ. բյուջեն: Հաջորդ տարի լրանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տասնամյակը, եւ այդ առթիվ Հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը ներկայացրել է հոբելյանական միջոցառումների ծրագիրը, որը հավանության է արժանացել նիստի մասնակիցների կողմից: Հոգաբարձուները քննարկել են նաեւ կազմակերպական բնույթի հարցեր: Ամերիկայի Արեւմտյան ափի ներկայացուցիչներ Ալբեր Բոյաջյանը եւ Միհրան Աղբաբյանն առաջադրվել են Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ: «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկատվություն է ներկայացրել Մ. Նահանգներ կատարած այցի եւ Հիմնադրամի տեղական մարմինների հետ քննարկումների վերաբերյալ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4