«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2001-07-18 | #134, 2001-07-19 | #135, 2001-07-20


ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՅՑԵԼԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆ

ՄՈՍԿՎԱ, 19 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հաղորդել է թուրքական «Սաբահ» լիբերալ թերթը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակ Օմեր Իզգին հրաժարվել է պատասխան այցի շրջանակներում Պետդումայի նախագահ Գենադի Սելազնյովի հրավերով այցելել Ռուսաստան, ինչը բացառիկ դեպք է երկկողմ խորհրդարանական հարաբերություններում:

Թուրքիայի խորհրդարանական պատվիրակության այցի ծրագրի նախապատրաստման ընթացքում վերջինս ցանկություն է հայտնել հանդիպում ունենալ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ վարչապետ Միխայիլ Կասյանովի հետ, ինչը կհաստատեր թուրք-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը: Սակայն ռուսաստանյան կողմից մերժում է հետեւել այն պատճառաբանությամբ, որ «խորհրդարանների խոսնակների հետ Ռուսաստանի նախագահի հանդիպումներն ավանդույթ չեն»: Դրան ի պատասխան թուրքական կողմը հայտարարել է, որ Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի ղեկավարի ավելի վաղ կայացած այցի ընթացքում նրան ընդունել է Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերը: «Ռուսաստանցի գործընկերների վերաբերմունքից խիստ դժգոհ» Օմեր Իզգին անհրաժեշտ է համարել չեղյալ հայտարարել իր պատասխան այցը Ռուսաստանի մայրաքաղաք:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4