«Երբ ես զինդատախազ նշանակվեցիՙ բանակում տարեկան 265 զոհ էր լինում, հիմա 100 էլ չի լինում», ինքնաբերաբար այսպիսի խոստովանություն արեց ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի հուլիսի 19-ի նիստում: Միաժամանակ տեղեկացրեց, որ տարեկան 135 սպա քրեական պատասխանատվության է ենթարկվում այդ դեպքերի համար: