ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շրջակա միջավայրի մոնիտորինգի կենտրոնի կողմից կատարված դիտարկումներից պարզվել է, որ հունիսին Երեւանի օդային ավազանում փոշին առավելագույն սահմանային թույլատրելի չափը գերազանցել է 3, ազոտի երկօքսիդըՙ 3,2 անգամ, ընդ որում, մայիս ամսվա համեմատությամբ ազոտի երկօքսիդի պարունակությունը նվազել է: Օդում փոշին առավելագույն թույլատրելի չափից 2 անգամ բարձր է եղել Գյումրիում: Հունիսին Հրազդանի եւ Արարատի օդային ավազաններում սահմանային չափը 3 անգամ գերազանցել է ցեմենտի փոշին, իսկ Վանաձորի եւ Ալավերդու մթնոլորտումՙ ծծմբի երկօքսիդի խտությունը 4,4 անգամ: Ըստ կենտրոնի տնօրեն Թամարա Հովհաննիսյանի, մթնոլորտում նշված աղտոտիչների ավելացման հիմնական աղբյուր են հանդիսացել ավտոտրանսպորտն ու արդյունաբերական օբյեկտները: