«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2001-07-18 | #134, 2001-07-19 | #135, 2001-07-20


ԵՐԿԱՆԻՎՈՎՙ ՄԻՆՉԵՎ ԱՐՑԱԽ

2002 թ. ամռանը կանցկացվի Երեւան-Ստեփանակերտ-Երեւան հեծանվավազքը: Այդ մասին «Դե ֆակտո» գործակալության թղթակցին է հայտնել ՀՀ հեծանվասպորտի ֆեդերացիան, որի ներկայացուցիչներն օրերս են վերադարձել ԼՂՀ-ից, ուր ուսումնասիրել են մայրուղին եւ ճշտել կայանալիք հեծանվավազքի մանրամասն երթուղին: Միջոցառման նախաձեռնողը Ֆրանսիայի գիշերօթիկ դպրոցներից մեկի տնօրեն Ֆրենսիս Ռեմբոն է: Նա արդեն մի քանի տարի ՀՀ տարածքով հայ եւ ֆրանսիացի մարզիկների մասնակցությամբ անցկացվող հեծանվավազքի համակազմակերպիչներից է: Այժմ միջոցառմանը կմասնակցեն նաեւ արցախցի մարզիկները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4