Երեկ ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Աշոտ Շահնազարյանը տեղեկացրեց, որ մեկամսյա ընդմիջումից հետո արդեն 2 օր աշխատանքն է վերսկսել մեր քիմիական արդյունաբերության խոշորագույն ձեռնարկությունըՙ «Նաիրիտը»: Փոխնախարարը տեղեկացրեց նաեւ, որ ձեռնարկության աշխատակիցների ապրիլ ամսվա աշխատավարձը վճարվել է, որի ուշացմանն «Ազգն» անդրադարձել էր:
«Դողագործի» վերաբերյալ Աշոտ Շահնազարյանն այն կարծիքը հայտնեց, որ ձեռնարկությունը շատ շուտով կվաճառվի ամերիկյան ընկերությանը: Նախատեսվում է առաջիկա 10-15 օրերի ընթացքում կնքել համապատասխան պայմանագիրը: