«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2001-07-18 | #134, 2001-07-19 | #135, 2001-07-20


ԼՐԱՑՈՒՑԻՉ ՇԱՀՈՒՅԹԸՙ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՄԱՆԸ

Կառավարության երեկվա նիստում հաստատվեց նախորդ տարիներին առաջացած պարտքերի մարմանը վերաբերող որոշում, ըստ որի 1 մլրդ 600 մլն դրամ հատկացվեց ՀՀ պաշտպանության նախարարությանը, ինչպես նշեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանըՙ «արտաքին պարտքերի մարման համար»: Եվս 1 մլրդ 300 մլն դրամ ուղղվեց անցած տարվանից պարտք մնացած 1 ամսվա նպաստների մարմանը: Վարդան Խաչատրյանը հայտնեց, որ այս քայլերը հնարավոր եղան Կենտրոնական բանկի 2001 թ. բյուջեով նախատեսվածից ավելի շահույթ տալու շնորհիվ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4