«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2001-07-20 | #136, 2001-07-21 | #137, 2001-07-24


ԱՆԴՐԱՆԻԿԻ, ԴՐՈՅԻ ԵՎ ՆԺԴԵՀԻ ԱՆՈՒՆՈՎ ՄԵԴԱԼՆԵՐ

Հայ ազգային ազատագրական շարժման ականավոր գործիչ Անդրանիկ Թորոսի Օզանյանի, պետական եւ ռազմական գործիչներ, Հայաստանի Առաջին Հանրապետության զինվորական նախարար Դրաստամատ Մարտիրոսի Կանայանի եւ Գարեգին Նժդեհի (Գարեգին Տեր-Հարությունյան) հիշատակը հավերժացնելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հիմնվել են ՀՀ ԶՈւ «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ» մեդալները: Մեդալներով պարգեւատրվելու են բանակաշինության, ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության, ռազմակրթական համակարգի զարգացման եւ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում նշանակալի ներդրումներ ունեցող սպաները եւ ենթասպաները, ծառայողական պարտականությունները կատարելիս արիություն, խիզախություն եւ կազմակերպչական հմտություններ դրսեւորած սպաները եւ ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, հայկական բանակի կայացման եւ ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները:

ՀՀ ՊՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4