Ինչպես հաղորդեցին «Աշխարհը եւ մշակույթը» կազմակերպության երեւանյան գրասենյակից, ավարտելով ԼՂՀ Շուշիի մարզի Քարինտակ գյուղում մշակույթի տան, դպրոցների, եկեղեցու եւ մանկապարտեզի վերականգնման չորս փուլից կազմված ծրագիրը, կազմակերպությունը ձեռնամուխ է եղել Արցախում հերթական հումանիտար ծրագրի իրականացմանը:
2001 թ. ծրագրված է վերականգնել Շուշիի հիվանդանոցի թերապեւտիկ բաժանմունքը: Վերականգնողական աշխատանքներին, ինչպես միշտ, կմասնակցեն Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից ժամանած երիտասարդական կամավորական ջոկատները:
Հուլիսի վերջին նախատեսված է Ֆրանսիայից, Անգլիայից եւ սփյուռքի կազմակերպություններից մի խումբ հայ բժիշկների այցելությունը Արցախ: Համաձայն ԼՂՀ առողջապահության նախարարության հետ համաձայնեցված ծրագրի, պրոֆեսոր Ա. Հովնանյանը (Ֆրանսիա) շուրջ երկու շաբաթ կաշխատի Շուշիի եւ Ստեփանակերտի հիվանդանոցներում:
«ԴԵ ՖԱԿՏՈ»