«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2001-07-28 | #142, 2001-07-31 | #143, 2001-08-01


ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԵՎ Կ. ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՆԵՐԻ ՀԵՏ ԱՅՑԵԼԵՑ ԳՅՈՒՄՐԻ

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾԻՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, 31 ՀՈՒԼԻՍ: Հուլիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, Երուսաղեմի հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արք. Մանուկյանը եւ Կ. Պոլսի հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արք. Մութաֆյանը այցելեցին Գյումրի:

Վեհափառ հայրապետին եւ հայոց երկու պատրիարքությունների գահակալներին դիմավորեց Շիրակի թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Միքայել ծ.վրդ. Աջապահյանը: Նորին Սրբությունն ու պատրիարք հայրերը եղան Գյումրու առաջնորդարանում, որտեղ նրանց ողջունեցին թեմի հովանու ներքո գործող տարբեր խմբակների սաները:

Վեհափառ հայրապետը եւ պատրիարքները Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանի ուղեկցությամբ այցելեցին նաեւ քաղաքի նորակառույց Անի թաղամասում կառուցվող Սբ. Հակոբ եկեղեցի, ծանոթացան շինարարական աշխատանքներին: Այս եկեղեցու հիմնարկեքը կատարվել է ուղիղ մեկ տարի առաջՙ Հայոց հայրապետի հանդիսապետությամբ:

Նույն օրը Վեհափառ հայրապետն ու պատրիարքները եղան Աշոցքում, ացելեցին կաթոլիկ եկեղեցու հիմնած Տիրամայր Նարեկ հիվանդանոց:

Երեկոյան Ամենայն հայոց կաթողիկոսն ու պատրիարք հայրերը վերադարձան Բյուրականՙ շարունակելու խորհրդակցությունները Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարություններին եւ Հայ եկեղեցու ընթացիկ կյանքին առնչվող հարցերի վերաբերյալ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4